Foto

«Իրական» Հայաստանում ընկերություն անելու արժեքներն էլ են փոխվել

«Դուք գիտեք, որ պարոն Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք: Սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց թերևս հանգամանք է նաև նա, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է:

Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ՆԳՆ-ն, պարոն Ղազարյանի առաջնորդությամբ և ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը և միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել»։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նոր նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելիս:

Պաշտոնանկությունների շոուն և դրան հաջորդած քայլերն, իհարկե, ուղղված էին երկրի առաջին դեմքին փրկելուն, մարքելուն և այլն: Այդ տեսանկյունից էլ իշխանական մամուլը վաղ առավոտից տարածում է Փաշինյանի խոսքերը, որ նույնիսկ 37 տարվա ընկերջը աշխատանքից ազատեց, հենց հասկացավ, որ չի նպաստում պետության շահին:

Մեր հասարակարգում ընկերությունը և նույնիսկ դրա ավարտը, այլ կերպ է, ավելի մեծահոգաբար է արվում: Ժողովրդի մեջ ընդունված է չխոսել, չքննադատել այն մարդուն ում հետ հաց ես կիսել, ում տանը սեղան ես նստել, իսկ եթե ընկերը սխալվել է, պետք կողքին լինել, աջակցել և օգնել, որ ուղղի սխալը: Բայց արի ու տես, որ վարչապետն այստեղ էլ  մեզ բոլորիս կողմից ընդունված վարքագիծը չի դրսևորում և հայտարարում է, որ ընկերոջը փոխեց նրա սխալների համար և հավելում, որ այնքան էլ վատ ընկեր չէր: Այսպես վարվում են հենց վատ ընկերները: Սրանք արժքներ են, որ «իրական Հայաստանում» են ուզում սերմանվել, իսկ պատմական, մեր՝ բոլորիս կողմից ընդունված և պատկերացրած, ծնված և մեծացած  Հայաստանում այլ է՝ այն «հին» Հայաստանում սեր և հանդորժողականություն կար: Նախկին իշխանության ներկայացուցիները, որոնց հիմա սիրկա ու հանցագործ են անվանում, ընկեր լինելու արժանապատվություն ունեին, նույնիսկ ամենախայտառակ իրավիճակում: Օրինակ՝ երբ հայտնի տեսանյութը հրապարակվեց, որտեղ գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներից զինորին  ուղարկված սնունդ ու նման բաներ էին գտել, արդարացնելու ոչինչ չկար, գեներալ Սերյան Սարոյանը Գրիգորյանի մասին խոսելիս լռում էր, չէր արդարացնում, սակայն 3-4 րոպե տևած հարցազրույցում մի քանի անգամ կրկնեց «Մանվելի երեխեքը չգիտեին ինքն ինչ ա անում, ինչ չի անում: Էրեխեքն ինչ իմանան, կանչեն բաժին ինչ ասեն» և այլն:   

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան