Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք պատրաստվում են գիշերել Թբիլիսիի պետական համալսանի առաջին մասնաշենքի մոտ և վերականգնել իրենց վրանային ճամբարը, որն այնտեղ էր մինչև այսօր առավոտ:
Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։ Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։