Վաղ թե ուշ Փաշինյանը կարմիր աստղով «պիլոտկա է» հագնելու, մոտ է այդ ժամանակը:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը․
«Շուտով Փաշինյանը սկսելու է վստահության, հավատարմության, ստրկության հասնող խոր քարոզ ցույց տալ Ռուսաստանին։ Սա հասկանում ու տեսնում են այլ աշխարհաքաղաքական կենտրոններում, որոնց հետ Փաշինյանն ուներ պայմանավորվածություններ ու տված խոստումներ։
Չեմ բացառում, որ Հայաստանում ակտիվանա արևմտյան գործակալական ցանցը։ Ռուս-ադրբեջանական սերտացումն ու Վրաստանի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ Ռուսաստանը չի հեռանում Հարավային Կովկասից»,- նշել է պատգամավորը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: