Foto

Ռուսաստանն անում է ամեն ինչ, որ հնարավորինս արագ հասնի հատուկ ռազմական գործողության իր նպատակներին․ Պեսկով

Ռուսաստանն ամեն ինչ անում է՝ հնարավորինս շուտ հասնելու հատուկ ռազմական գործողության իր նպատակներին,  հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դուք տեղյակ եք Վաշինգտոնի վարչակազմի կողմից մեր երկրի դեմ հեռահար ճշգրիտ հրթիռներ կիրառելու թույլտվության մասին։ Հրթիռներ, որոնք Վաշինգտոնը  մատակարարում է Ուկրաինային։ Այդ պատճառով էլ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ հասնենք  հատուկ ռազմական գործողության մեր նպատակներին»,- ասել է Պեսկովը։