ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը գրառում է արել և կից տեսանյութ հրապարակել․
«Ստամբուլում հետազոտություն իրականացնելուց հետո ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է՝ ասելով, որ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը չի եղել Սպիտակ տանը։
Ռուբեն Ռուբինյանը ստում է, և սա արդեն սովորական երևույթ է՝ այս մարդկանցից լսել սուտ և կեղծիք։
Հ.Գ.- Գրառմանը կից ներկայացնում եմ տեսանյութ, որում կարող եք տեսնել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին Սպիտակ տանը։
Բացահայտելու ենք բոլոր ստերը և բացելու ենք մեր հայրենակիցների աչքերը։ Թույլ չենք տա խեղաթյուրել իրականությունը և մանիպուլացնել մեր հասարակությանը խաբեբաների իշխանության կողմից»։