Foto

Միլիարդներ աշխատող բարեփոխումից դժգոհում է բարեփոխման նախաձեռնողը՝ վարչապետը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ բողոքում է, որ մայրաքաղաքում կրակոցներ են հնչում, մեկ ասում է, որ ոստիկանների են հայհոյում, մեկ էլ պնդում է, որ համաչափ ուժի կիրառման օրենսդրական կարգավորման կարիք կա։ Հետո էլ հիշում է, որ մեքենաներով նախկինում ճռիկ-վռիկներ էին անում և այդ ամենը կա հիմա։ Կառավարության այսօրվա նիստի վարչապետի մտորումներն են և դժգոհությունը, որ ոստիկանությունն իր տեղում չէ, լուրջ բարեփոխումների կարիք կա։ Այն, որ բերափոխումների կարիք կա, կարծես կասկածի նշույլ անգամ չի հարուցում որևէ մեկի մոտ, բայց մի խնդիր անտեսվում է։ Ոստիկանության բերփոխումները ՀՀ հերոս հարկատուների համար արդեն իսկ շատ թանկ են արժեցել։

Բանն է, որ ՀՀ-ն ահռելի գումնարներով ավելացրեց պետական պարտքը, որ ոստիկանության համակարգը բարելավվի։ Ստեղծվեց տարբեր տիպի պարեկային ծառայություն՝ ճանապարհայինից մինչև ջրային։ Ծառայություններն համալրցեցին անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։ Զինվորական մեքենաները սահմանին շարքից դուրս եկած են՝ միայն այս տարվա մի քանի ամսվա մեջ կողաշրջման մի քանի դեպք գրանցվեց, ունեցանաք զոհեր, բայց պարեկների համար նոր մեքեաներ, մոփեդներ և նույնիսկ ինքնագլորներ ձեռք բերվեցին։ Սահմանին զինորական հագուստի և կոշիկի խնդիր կա, ձմեռային հագուստի տրամադրումը շաբաթներ շարունակ ուշացավ, որոշներն էլ կրում են, իրենց չափսերին չհամապատասխանող հագուստ, բայց պարեկների նոր համազգեստները պատշաճ մատակարարվում են։ Զինծայողների աշխատավարձը՝ ցածր օղակներում, միջինում կազմում է 120-150 հազար դրամ, իսկ պարեկային ծառայողները վճարվում են 400-450 հազար դրամ։

Եվ նույնիսկ այս դեպքում ՀՀ-ում օրեցօր աճում են հանցագործությունների թվերը։ Վիճակագրությունը, անկախ դրա հնարավոր խեղաթյուրումից, սարսափելի վիճակում է։ Մայրաքաղաքը, որը 5-6 տարի առաջ ամենաապահով քաղաքներից էր, հիմա ամեն օր քաղաքի կետրոնում կրակոցներ են հնչում, տեղեկանում ենք սպանությունների մասին, երբեմն տուժում են նաև պատահական անցորդները։

Ստացվում է, որ վաչապետի հայտարարած այս բարեփոխւմներն արդյունք չեն տվել։ Հիմա էլ կրկին պետական պարտքի համալրմամբ ոստիկանության գվարդիա է ստեղծվում։ Այս դեպքում հերոս հարկատուներն ինչ երաշխիք ունենան, որ մեկ-երկու տարի անց, նորից նույն վիճակում չեն հայտնվի, երբ կառավարության նիստի ժամանակ երկրի առաջին դեմքը կհայտարարի, որ արդյունքները գոհացուցիչ չեն, բայց պետական պարտքը կշարունակի փակել և ժառանգությոն թողնել հաջորդ սերունդներին։