Մադրիդում մեկնարկել են «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի փորձերը: Հայաստանի ներկայացուցիչ Լեոն, որը մրցույթում կատարելու է Cosmic Friend երգը, առաջին անգամ այն փորձել է մրցութային բեմում: Լեոյի փորձից կադրեր է հրապարակել Առաջին ալիքը:
Լուսանկարներում Լեոն սպիտակ կոստյումով է, որը զարդարված է փայլուն քարերով: Երգչին բեմում ուղեկցում են նաեւ պարողները, որոնք արծաթափայլ հագուստով են:
«Մանկական Եվրատեսիլ 2024»-ը տեղի է ունենալու նոյեմբերի 16-ին: