Foto

Ոչ միայն հավատք ունենալ, այլև հավատարիմ լինել հավատքին․ Անանիա Սրբազան

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ կույսեր Փեփրոնեի, Մարիանեի և Մեծն Վարդանի դստեր՝ Շուշանի հիշատակության տոնը։

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ, Կոշի Սուրբ Ստեփանոս վանքի վանահայր Հոգեշնորհ Հայր Շնորհք աբեղա Պալոյանի՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում մատուցվեց ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ։

Օրվա Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Լուսարարապետ՝ Գերաշնորհ Տեր Անանիա եպիսկոպոս Ծատուրյանը։