Foto

Փաշինյանը մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով քննարկմանը․ ներկա էր նաև Էրդողանը

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Տնտեսական անվտանգություն» թեմայով կլոր սեղան- քննարկմանը: Այն անցկացվել է փակ ձևաչափով:

Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանի, Էստոնիայի, Թուրքիայի, Պորտուգալիայի, Անդորրայի, Բոսնիա-Հերցեգովիայի, Սերբիայի Լատվիայի առաջնորդները:

Միջոցառման շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով»:

Աղբյուր `aysor.am