Foto

Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը. «Ալ Ջազիրա»

Իրանը Ժնևի միջուկային բանակցությունների ժամանակ Միացյալ Նահանգներին առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին «Ալ Ջազիրա»-ին ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։

«Մեր առաջարկը հաստատում է, որ ուրանի հարստացումը ինքնիշխան իրավունք է և ենթադրում է հարստացման սառեցում սահմանափակ ժամանակահատվածով», – ասել է հեռուստաալիքի աղբյուրը։

Իրանի առաջարկը ներառում է նաև ուրանի մակարդակը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության ներքո ցածր մակարդակի իջեցնելը։

Աղբյուրը հավելել է, որ Թեհրանի նախաձեռնությունը կենտրոնանում է ԱԷՄԳ-ի հսկողության ներքո երկրի միջուկային ծրագրի թափանցիկության, ինչպես նաև Վաշինգտոնի հետ ընդհանուր շահերի հետապնդման վրա, մասնավորապես՝ տնտեսական ոլորտում։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։