Foto

Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի դեմ պատասխան ռազմագործողություն սկսելու մասին

Աֆղանստանի զինված ուժերը գործողություն են սկսել՝ ի պատասխան իրենց տարածքում Պակիստանի ռազմաօդային ուժերի ռմբակոծությունների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Աֆղանստանի «Խալիդ իբն Վալիդ» 201-րդ բանակային կորպուսի խոսնակը։

«Սկսվել են Աֆղանստանի արևելյան նահանգներում Պակիստանի ուժերի դեմ Աֆղանստանի կառավարական ուժերի պատասխան հարձակումները։ Մինչ օրս գրավվել է թշնամու երեք դիրք», – ասել է նա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։