Foto

Գյումրու ավագանու «ՔՊ» խմբակցությունը արտահերթ նիստ է հրավիրել, ՀՀԿ-ն չի մասնակցելու

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նոյեմբերի 8–ին ավագանու արտահերթ նիստ է հրավիրել՝ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության օրակարգով, հայտնում են ԶԼՄ-ները։ 

Ավագանու ՀՀԿ խմբակցությունը հայտարարել է՝ նիստին չեն մասնակցելու, ՔՊ-ի օրակարգի մեջ չեն մտնելու։ Նիստին չի մասնակցելու նաև  «Ապրելու երկիր» խմբակցությունը։

 Խմբակցության ղեկավար Նարեկ Միրզոյանն ասել է, որ Գյումրու կառավարումը կոլապսի է ենթարկվել, արտահերթ ընտրություններ են պահանջում: 

Աղբյուր `24news.am