Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի փակումը կարող է հանգեցնել պատմության էներգետիկ մատակարարման ամենախոշոր ցնցումներից մեկին։ Նրա խոսքով՝ գլոբալ զարգացումների պայմաններում Թուրքիան պատրաստ է նման սցենարների և չունի էներգիայի մատակարարման խնդիրներ։ Նախարարի խոսքով՝ երկրի էներգետիկ անվտանգությունն ապահովվում է հիմնականում նավթամուղների և հարակից տարածաշրջաններից ներմուծումների միջոցով։
Շիմշեքը նաև անդրադարձել է «Eşel Mobil» համակարգին՝ ընդգծելով, որ այն թույլ է տալիս մեղմել համաշխարհային շուկաներում վառելիքի գների աճի ազդեցությունը քաղաքացիների վրա։ Նրա գնահատմամբ՝ այս մեխանիզմի շնորհիվ բենզինի և դիզվառելիքի գները պահպանվում են ավելի ցածր մակարդակում, քան կարող էին լինել առանց այդ համակարգի։ Շիմշեքը հավելել է, որ Թուրքիայի տնտեսական քաղաքականության նպատակն է պահպանել բյուջետային կարգապահությունն ու նվազեցնել արտաքին ցնցումների ազդեցությունը տնտեսության վրա։
Eşel Mobil –ը հարկային կարգավորում է, որն իրականացվում է վառելիքի (օինակ՝ նավթի) գների աճի կամ փոխարժեքի տատանումների դեպքում՝ կանխելու գների վրա անմիջական ազդեցությունը։









