Foto

Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է

Երևանում թիվ 8 երթուղու ավտոբուսի վարորդին դանակահարած տղամարդը հայտնաբերվել է:
24News-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ ՆԳՆ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում, ապրիլի 20–ի ուշ երեկոյան, արտակարգ դեպք է տեղի ունեցել. դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Նա տեղափոխվել է հիվանդանոց։

Դանակահարող ուղևորը, նախնական տվյալներով, եղել է ոչ սթափ վիճակում։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վեճ է ծագել ուղևորի և վարորդի միջև։ Նախնական տվյալներով՝ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում և դանակով հարված է հասցրել վարորդին։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մերի Մանուկյան