Foto

Ջրի կարևորությունն օրգանիզմի և կյանքի որակի բարձրացման գործում

Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության դաշնային հետազոտական ​​կենտրոնի թերապևտ Յուլիա Կոչանովան հիշեցնում է.

«Մարդու մարմինը 70%-ով կազմված է ջրից. բոլոր օրգանները՝ արյունը, հոդերն ու մկանները կազմված են ջրից, ուստի ջուրը կենսական նշանակություն ունի մարդու համար: Հեղուկի կանոնավոր օգտագործումը թույլ է տալիս պահպանել երիտասարդությունը, գեղեցկությունն ու օրգանիզմի առողջությունը: Ջուրը կատարում է մեծ թվով կարևոր գործառույթներ, օրինակ՝ այն սննդանյութերի, հորմոնների, տարբեր օրգաններին և համակարգերին թթվածնի հաղորդող է, մասնակցում է ջերմակարգավորման գործընթացներին, մարսողական հյութի և հոդերի հեղուկի մեջ է, բարձրացնում է մաշկի տոնուսը, խոնավեցնում է լորձաթաղանթները և մաքրում օրգանիզմը թունավոր նյութերից:

Բացի այդ, ջուրը բարելավում է երիկամների աշխատանքը և կարգավորում մարսողությունը, նպաստում է սննդի ավելի լավ կլանմանը: Շատ հեղուկ խմելը բարելավում է արյան շրջանառությունը, ամրացնում և պաշտպանում է հոդերը:

Բավարար քանակությամբ հեղուկ օգտագործելը բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, կարգավորում ճնշումը արյան անոթներում: Բացի այդ, ջուրը պայքարում է հոգնածության դեմ, ավելացնում էներգիան և կանխում կնճիռների առաջացումը:

աղբյուր ՝ 168.am