Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին գլխավոր հրամանատար Մոխսեն Ռեզաին Իրանի դեմ իսրայելական գրոհներն անվանել է անհաջող եւ թույլ։
«Սիոնիստական վարչակարգի ագրեսիան Իրանի դեմ ավելի շուտ վախի եւ փախուստի նշան էր, քան թե ուժի ցուցադրում»,- գրել է Մոխսեն Ռեզաին, որն այժմ երկրի Տնտեսական նպատակահարմարության խորհրդի անդամ է, X սոցցանցի իր գրառման մեջ։
Ավելի վաղ Իսրայելը հարվածել էր Իրանի ռազմական օբյեկտներին։ Իրանը հայտնել է, որ իր օբյեկտներին հասցվել է «սահմանափակ վնաս»։ Ավելի ուշ հայտնի է դարձել իրանցի երկու զինվորի զոհվելու մասին իսրայելական գրոհի հետեւանքով։
Իսրայելն իր հերթին հավաստիացնում է, որ հասել է դրված առաջադրանքների կատարմանը։









