Foto

Ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի իրենց բազաներից և թաքնվում են հյուրանոցներում. Արաղչի

Այս պատերազմի սկզբից ի վեր ամերիկացի զինվորները փախել են Պարսից ծոցի երկրներում տեղակայված իրենց ռազմական բազաները՝ թաքնվելու հյուրանոցներում և գրասենյակներում, Х սոցիալական ցանցում գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Նրանք Պարսից ծոցի երկրների քաղաքացիներին օգտագործում են որպես կենդանի վահաններ։ ԱՄՆ-ի հյուրանոցները մերժում են ամրագրումներն այն սպաներին, ովքեր կարող են վտանգել հաճախորդների կյանքը։ Պարսից ծոցի երկրների հյուրանոցները պետք է նույն կեևրպ վարվեն»,- նշել է նա։