Foto

Իրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների

Իրանը մոբիլիզացրել է ավելի քան մեկ միլիոն քաղաքացիների՝ ԱՄՆ-ի հնարավոր ցամաքային գործողության դեպքում, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին:

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն էլ իր հերթին հայտարարել է՝ ոչ ոք չի կարող Իրանին և իրանցիներին վերջնագիր ներկայացնել, պատերազմ-հրադադար-պատերազմ արատավոր շրջանը պետք է ընդհատվի։