Foto

Վրացական ընդդիմությունում հայտնել են իրենց ներկայացուցչի հանդեպ ֆիզիկական բռնության մասին Զուգդիդիում

«Ուժեղ Վրաստան» կուսակցության ղեկավարներից Աննա Նացվլիշվիլին հայտնել է կուսակցության ներկայացուցչի հանդեպ ֆիզիկական հաշվեհարդարի մասին Զուգդիդիում, տեղեկացրել է «Грузия Online»-ը։

Ընդդիմության ներկայացուցիչը պատմել է խախտումների մասին ընտրատեղամասերում եւ նշել, որ ամենատարածված խախտումը այս փուլում ընտրողներին երկու ընտրաթերթիկ տակն է։

Նրա խոսքով՝ մի քանի տեղամասերում նկատվել են անպատշաճ իրադրության ստեղծման փաստեր դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների համար։

Նացվլիշվիլին կոչ է արել ընտրական հանձնաժողովներին կատարել իրենց օրինական պարտավորությունները եւ ապահովել ընտրական գործընթացի օրինական անցկացումը հանգիստ միջավայրում։

«Այս փուլում գրանցվել են մի քանի խախտումներ, եւ մենք դրանց արձագանքել ենք։ Դրանք տեղի են ունեցել 11, 17 ընտրատեղամասերում Քութաիսի 59 օկրուգում, 16, 31 եւ 11 տեղամասերում Մթածմինդայի 1-ին օկրուգում։ 22 տեղամասում Ճուղուրեթիում, Գորիի 32-րդ օկրուգի 59-րդ տեղամասում, Վակայի 8-րդ տեղամասում։ Առավել հաճախ կատարվել են խախտումներ երկու ընտրաթերթիկներ տալու հետ կապված, ինչը խախտում է։ Մենք բոլորս կարձագանքենք համապատասխան ձեւով։ Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ «Ուժեղ Վրաստանի» դիտորդին թողել են Քութաիսի 72-րդ հատուկ տեղամաս, որը քրեակատարողական հաստատություն է, երեք ժամ ուշացումով, սա խախտում է։ Մի քանի տեղամասերում նկատվել են դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների աշխատանքը խոչընդոտող անպատշաճ իրադրության ստեղծման փաստեր»,- ասել է Նացվլիշվիլին։