Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի սահամանազատման առնչվող
հավանական ռիսկերի վերաբերյալ հարցին ի պատասխան հիշեց «Կիկոսի մահը» հեքիաթը
և ըստ էության չպատասխանեց հարցին։ Vesti.am-ը Լևոն Քոչարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ
միտում է ինքը տեսնում։
«Մենք, սահմանազատման հետ կապված, ռեալ վտանգներից ենք խոսում և, իմ պատկերացմամբ,
դա Կիկոսի մահի պես երևակայական բան չէ։ Նման պատասխանն առնվազն խոսում է իր անգրագիտությունից։
Այն վտանգներն, ինչի մասին խոսում ենք, արդեն տեսել ենք Տավուշի սահմանազատման սխալ
նախադեպում։ Իմ հարցը նրան էր վերաբերում՝ երբ մյուս հատվածներում էլ սահմանազատման
արդյունքում մեր զինվորը պետք է հետ քաշվի և տեղը գա ադրբեջանցին և այն հատվածներում,
որտեղ մենք ուենք առավելություն՝ կլինի հակառակը։ Եվ մեր առաջվելության դեպքում՝ ի՞նչ
երաշխիք ունենք, որ իրենք չեն վիժեցնի գործընթացը։ Սա ռեալ վտանգ է, ռեալ խնդիր է, իսկ
մեզ ասում են, թե ռիսկեր ամեն ինչում կան։ Իհարկե, ռիսկեր ամեն տեղ կան, բայց բանակցությունները
հենց դրա համար են, որպեսզի այդ ռիսկերը, փորձես զսպել։ Սա հնարավոր էր, երբ համաձայնեցվեր
սահմանի ամբողջ գիծը քարտեզների վրա և ամբողջ
երկյանքով համաձայնությունից հետո միայն հողի վրա դրեին այդ սյուները։ Իսկ հիմա մենք
հերթով ինչ-որ բաներ տալու ենք՝ առանց վստահ լինելու թե ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց»,-
ասաց Լևոն Քոչարյանը։
Ժամանակին, անդրադառնալով Ադրբեջանի հետ բանակցություններին, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինչ պետք է դա են բանակցում, հետո մի պահ հայտարարվեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապ կա։ Արարատ Միրզոնյանն էլ հայտարարում էր, որ դիվանագիտական ակտիվ խողոսվակներ ունեն և այլն։ Գո՞ւցե այդ խողովակներով է իշխանությունը ռիսկերը զսպելու երաշխիքներ ստացել և հիմա ընդդիմության մտահոգությունն այնքան էլ տեղին չէ։ Այս դիտարկմանն ի պատասխան՝ Քոչարյանն ասաց․ «Ես չեմ կարող հավատալ Ադրբեջանի բանավոր ինչ-որ խոսքին, գրավորներն ենք տեսնում, որ խախտում են, ո՞ւր մնաց՝ բանավոր պայմանավորվածություններին հավատանք։ Թուղթը նրա համար է, որ եթե երկու կողմերը ստորագրեն, ֆիքսվեն կետեր և, եթե այդ կետորում չկա մեր ասած վտանգները զսպող հոդվածներ, ապա հաստատ Ադրբեջանն այն երկիրը չէ, ում մենք պետք է վստահենք»։
Հիշեցնեք, որ խոսքը գնում էր սահմանզատման կանոնագրքի 5-րդ հոդվածի մասին.
Հոդված 5
1. Սահմանազատման աշխատանքները Հանձնաժողովներն իրականացնում են
սահմանագծի առանձին համաձայնեցված հատվածներով/հատվածամասերով։
Յուրաքանչյուր այդպիսի հատվածի/հատվածամասի համար կազմվում է
սահմանագծի անցման նկարագրություն, որը մինչև սահմանազատման գործընթացի
ամբողջական ավարտը կհամարվի համաձայնեցված:









