Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԲՐԻԿՍ-ի 16-րդ գագաթնաժողովին ընդառաջ հայտ է ներկայացրել կազմակերպությանը միանալու համար, սակայն նրա ծրագրերը խափանվել են։
Նախկին դիվանագետ, «Քարնեգի» հիմնադրամի՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Սինան Ուլգենի կարծիքով՝ գլխավոր խոչընդոտը եղել է Հնդկաստանը:
Պաշտոնական Դելին դեմ է եղել դրան՝ Հնդկաստանի հանդեպ թշնամաբար տրամադրված Պակիստանի հետ Անկարայի սերտ հարաբերությունների պատճառով:
Աղբյուրը՝ hraparak.am









