Foto

Բանկային համակարգը լրացուցիչ պետք է հարկվի. Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը իր տելեգրամի ալիքում գրել է. 


Հաշվի առնելով վերջին տարիների և այս տարվա բանկային համակարգի աննախադեպ բարձր շահույթի մեծությունները(ավելի քան 250 մլրդ դոլար` ՀՀ կառավարությունը պարտավոր է վերանայել հարկային քաղաքականությունը այս ոլորտում, ինչը թույլ կտա իրատեսական դարձնել 2025 և հաջորդ տարիների պետական բյուջեի եկամուտների հավաքագրման ցուցանիշները: Անշուշտ, ոչ բոլոր բանկերի վիճակն է խիստ դրական, և այստեղ նույնպես տարբերակված մոտեցում կարելի է ցուցաբերել:
Երբ կառավարությունը ՓՄՁ ոլորտը լրացուցիչ և չհիմնավերված հարկային բեռի տակ է դնում, պետք է զուգահեռ դիտարկի բարձր շահութաբերություն ապահովող ոլորտների հարկումը` չվախենալով ՀՀ կենտրոնական բանկի, առևտրային բանկերի և կառավարությունում նստած որոշ անդամների ակտիվ լոբինգից: