Foto

Երբեմնի հաղթող Արցախը պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից. Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը գրում է․

«Այսօր նոյեմբերի 9-ն է…

Ուղիղ 5 տարի առաջ՝ այս օրը, երբեմնի հաղթող Արցախը պարտվեց… Պարտվեց ոչ այնքան դիմահար, որքան թիկունքից հասցված հարվածից…

Շուրջ 12,5 հազար ք/կմ տարածքի վրա ստեղծված հայկական 30-ամյա երկրորդ պետականությունը հայտնվեց շնչահեղձ վիճակում…

Հազարավոր նվիրյալների կյանքեր. անտուն ու անտեր մնացած ընտանիքներ, խուլ շրջափակում և… ի վերջո, զանգվածային հայրենազրկում…»։