ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, կազմել է 387.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 417.83 դրամ (նվազել է 1.40 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 503.04 դրամ (աճել է 0.71 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.01 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 384-386 դրամով, վաճառվում է 388-391 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-416 դրամով, վաճառվում է 420-425 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.52-3.98 դրամով, վաճառվում է 4.03-4.49 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 416 դրամով, վաճառվում է 420 դրամով:
Ռուբլին գնվում է 3.95 դրամով, վաճառվում է 4.03 դրամով: