Foto

Ուկրաինայի նախարարների խորհուրդը վավերացրել է Թուրքիայի հետ պաշտպանական ոլորտում փոխըմբռնման հուշագիրը

Ուկրաինայի նախարարների խորհրդի գերագույն ռադայի մշտական ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը տելեգրամյան ալիքում հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 22-ին Ուկրաինայի նախարարների խորհուրդը վավերացրել է  Թուրքիայի կառավարության հետ պաշտպանական, աշխատանքների ու ծառայությունների որակի փոխադարձ ընդունման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։

Միջանկյալ նշենք, որ փոխըմռնման հուշագիրը կողմերի միջև ստորագրվել էր 2024-ի մարտի 8-ին։

Փոխըմբռնման հուշագիրը կնպաստի Թուրքիայի ու Ուկրաինայի միջև պաշտպանական ոլորտում, հատկապես պաշտպանական արտադրանքի մատակարարման ոլորոտւմ համագործակցության զարգացմանը։ Կողմերը նպատակ ունեն պաշտպանական ապրանքների և ծառայությունների որակի փոխադարձ ճանաչման միջոցով ուժեղացնել երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունը։