Հոկտեմբերի 18-ին Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը վրացական կողմը ներկայացված չի լինի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից։
«Ոչ, մենք չենք մասնակցի։ Վրաստանը վաղուց հայտարարել է, որ չի աշխատում նշված ձևաչափով», - ասել է մամուլի ծառայության աշխատակիցը։
Հիշեցնենք՝ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հույս էր հայտնել, որ Հարավային Կովկասում 3+3 պլատֆորմի հանդիպմանը կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները, որը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 18-ին Ստամբուլում։
ՀՀ ԱԳՆ-ից նախօրեին հայտնել էի, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Թուրքիայում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի երրորդ հանդիպմանը։









