Ցմահ ազատազրկման են դատապարտվել «Կրոկուսի» ահաբեկչության կատարողները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին դատարանի դահլիճից։
Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մեղադրանքի բոլոր կետերով։ «Կրոկուսում» ահաբեկչության գործով 19 ֆիգուրանտներից 15 մեղադրյալներ ցմահ ազատազրկման են դատապարտվել, այդ թվում՝ ահաբեկիչների ենթադրյալ պարագլուխը (առաջին 18 տարին բանտում, պատժի մնացած մասը ՝ հատուկ ռեժիմի գաղութում):









