Foto

Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին. Տիգրան Աբրահամյան

Մինչ Ադրբեջանն իր առավելապաշտական պահանջներով բանակցային գործընթացը տանում է փակուղի, իսկ զուգահեռ կոշտ հռետորաբանություն բանեցնում, հայաստանյան իշխանության անելիքն է դարձել իր ներքին գզվռտոցները հրապարակային դաշտ հանելն ու ընդդիմության և նրա առանձին գործիչների դեմ տեղեկատվական կեղտոտ օպերացիաներ իրականացնելը, գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ադրբեջանը պատրաստվում է նոր ճնշումների փուլին, որն ամենատարբեր դրսևորումները կարող է ստանալ, իսկ ՀՀ-ում իշխող կառավարչի քայլերն ուղղված են բացառապես իշխանության պահպանմանը:

Դրանով պայմանավորված` 2-րդ, 3-րդ նախագահներից մինչև սոցիալական ցանցերում ակտիվություն դրսևորող և իրենց երկրի ճակատագրի նկատմամբ ոչ անտարբեր քաղաքացիները, մշտապես իշխանության թիրախում են:

Ուշադրություն դարձրեք, թե ում և որ ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ: 

Սերժ Սարգսյանն, իհարկե, այս առումով, վաղուց ձևավորված իմունիտետ ունի, սակայն քաղաքական գործընթացները ճիշտ գնահատելու և յուրաքանչյուրի էությունը հասկանալու համար, պետք է հստակ հասկանալ, թե ովքեր են համաձայնվում իշխանության խաղի մեջ մտնել և իշխանության պահպանման գործիք դառնալ»: