Foto

Ինչո՞ւ Ալիևը ստորագրի մի բան, եթե առանց դրա էլ ստանում է ուզածը․ քաղտեխնոլոգ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի  Մոսկվա այցը շարունակում է քննարկումների կիզակետում մնալ։ Նշենք, որ նա Մոսկվաում մասնակցում էր ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, այնտեղ էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրանց ֆորմալ հանդիպում կազմակերպված չէր, սակայն երկու երկրների ղեկավարներն էլ հանդիպեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ քննարկվել է նաև Զանգեզուրի միջանցք կոչվածի թեման։ Այս մասին ՀՀ կառավարությունը ոչ մի բառ չասեց։ Նույնիսկ կառավարոթյան նիստին Փաշինյանը չամփոփեց հանդիպումները։ Սովորաբար, նման հանդիպումներից հետո, կառավարության նիստի սկզբում Փաշինյանը խոսում է արդյունքների մասին։

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանին Vesti.am-ը խնդրեց մեկնաբանել գագաթաժողովում Հայաստանի վարչապետի ելույթը, որտեղ նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ցանկանում է Բաքվի հետ «Խաղաղության» պայմանագիր կնքել համաձայնեցված կետերի շուրջ։ Նշենք, որ տարբեր փորձագետներ գնահատում էին, որ Փաշինյանն իր ելույթով ՌԴ-ին հորդորում է, որ Ադրբեջանին համոզի ստորագրել այդ պայմանգիրը, ինչո՞ւ ոչ՝ նաև Ադրբեջանից էր խնդրում ստորգրել ինչ-որ բան։ Բադալյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը ոչինչ ստորագրելու ցանություն չունի, քանի որ ինչ-որ բան ստորագրելը ենթադրում է պատրավորություններ։

«Փաշինյանին պարզապես թվում էր, որ եթե ընդհանուր շրջապատում իր դիրքորոշումը հայտնի, ապա մյուս կողմերը կարող է Ալիևին ասեն, ստորագրի, որը, բնականաբար, չանցավ։ Ալիևը շատ երկար ժամանակ «խաղաղության» պայմանագիր չի ստորագրելու, իսկ Հայաստանին այն պետք է։ Ցանկացած պայմանագիր ինչ-որ կետերից կազմված որոշակի պարտավորություն է ենթադրում։ Ինչո՞ւ իրեն ինչ-որ գործողությամբ սահմանփակի, եթե Հայաստանից ամեն ինչ ստանում է և դեռ պարզ չէ, թե ինչեր կարող է ստանալ։ Դեռ նույնիսկ պարզ չէ, թե աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումներ կլինեն՝ դեռ կա «Զանգեզուրի միջանցքի» հարցը, որը քննարկման առարկա է դառնալու ՌԴ-ի և երկու կողմերի միջև»,- նշեքց քաղտեխնոլոգը։

Փորձագետը կարծում է որ Հայստանին օր առաջ ինչ-որ թուղթ է պետք, այլապես ստացվում է, որ իրենք ամեն ինչ տվել են և փոխարենը ոչինչ չեն ստացել։

«2026թ-ի ընտրություններին հասարակությանը բան չունեն ասելու։ Նախկինների թեման էլ չի աշխատում, գոնե մի հատ թուղթ է պետք, որի վրա գրված է «խաղաղություն»։ Կապ չունի, թեկուզ մեկ հոդված է պետք, որ ասեն տեսեք ժողովուրդ, սրա համար էին այսքան զիջումները, իսկ Ալիևը դա չի տալիս և հիմա մտածում է՝ ինչո՞ւ տա»,- եզրափակեց փորձագետը։

                                                                                                                                

Հեղինակ: Աննա Ավետիսյան