Foto

«Միլտոն» փոթորիկը Մեքսիկական ծոցում նորից ուժեղացել է՝ հասնելով հինգերորդ կարգի

«Միլտոն» փոթորիկը Մեքսիկական ծոցի հարավում նորից ուժեղացել է՝ հասնելով հինգերորդ կարգի՝ ըստ Սաֆիր-Սիմփսոնի սանդղակի։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ փոթորիկների ուսումնասիրման ազգային կենտրոնը։

Այժմ փոթորիկը գտնվում է Դրայ-Թորտուգաս կղզուց հարավ-արեւմուտք, 520 կիլոմետր հեռավորությամբ, եւ շարժվում է դեպի հյուսիս-արեւելք 14 կմ/ժ արագությամբ։ Քամու առավելագույն արագությունը նրա սահմաններում հասնում է 74 մ/վրկ-ի։