Foto

Վերջին 6 տարիների Հայաստանը նման է Ֆորմանի հանճարեղ՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմին. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
 
Վերջին 6 տարիների Հայաստանը նման է Ֆորմանի հանճարեղ՝ «Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմին։ Եվ հենց այս ֆիլմի օրինակով էլ կհաղթեն ոչ թե անդադար ընդդիմացող ՄաքՄյորֆիները, որոնց վաղ թե ուշ «կսրսկեն» և կդարձնեն բույս ու հետո կխեղդեն, այլ ոչ ստանդարտ քայլ կատարող вождь (առաջնորդ) Բրոմդենները, որոնք սուսուփուս՝ առանց նվնվալու և ցուցադրական ելույթների կպոկեն որևէ ծանր «մարմարե սյուն» և «ջարդուփշուր անելով» ամեն ինչ՝ կհաղթեն այս հոգեբուժարանի ողջ անձնակազմին։