Foto

ԱՄՆ-ը Իսրայելին առաջարկել է հրթիռային գրոհ չկատարել Իրանի նավթահանքերի դեմ. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ Իսրայելը դեռ չի որոշել, թե ինչպես պատասխանի Իրանի հարձակմանը բալիստիկ հրթիռների կիրառմամբ, բայց Վաշինգտոնն առաջարկել է զերծ մնալ իրանական նավթահանքերի դեմ հարձակումից, տեղեկացրել է AFP-ը։ «Եթե ես նրանց տեղը լինեի, ես կմտածեի այլընտրանքների մասին՝ նավթահանքերին հարվածելու փոխարեն»,- ասել է Բայդենը Սպիտակ տանը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ այս շաբաթ Բայդենը հայտնել էր, որ նա դեմ է, որպեսզի Իսրայելը հարվածներ հասցնի Իրանի միջուկային օբյեկտներին։