Foto

Իրանի նախագահը կայցելի Կատար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմեկնի Կատար՝ մասնակցելու «Ասիական համագործակցության երկխոսության» անդամների նիստին։ Նրա այցը տեղի է ունենում տարածաշրջանում  լարվածության աաճի ֆոնին, հայտնում է  IRNA գործակալությունը։  

«Այսօր կմեկնեմ Կատար»,- ասել է Իրանի նախագահը՝ կառավարության շենքից դուրս գալիս պատասխանելով իրանական լրատվամիջոցների հարցերին։

Այցի մասին ավելի մանրամասն տեղեկություն հաղորդելու խնդրանքին ի պատասխան՝ Իրանի նախագահը կատակել է․«Թույլ տվեք նախ տեղ հասնել, իսկ հետո՝ կտեսնենք»։