Foto

«ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»․ Ռյուտեն՝ արևմտյան զենքով Ռուսաստանին հարվածելու մասին

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դեմ հանդես չի եկել ՆԱՏՕ-ի զենքով  ռուսական տարածքում գտնվող թիրախներին  հարվածներ հասցնելուն, սակայն ասել է, որ այդ որոշումը  դաշինքի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է կայացնի։

Ուկրաինայի ինքնապաշտպանության  իրավունքը չի ավարտվում սահմանին, բայց ես չեմ կարող այդ որոշումն ընդունել, դաշինքի յուրաքանչյուր երկիր ինքը պետք է որոշի»,- ասել է Ռյուտեն՝՝ Բրյուսելում դաշինքի կենտրոնակայանում կայացած իր առաջին ասուլիսում։