Foto

Իսպանիան և Հարավային Կորեան տարհանում են իրենց քաղաքացիներին Մերձավոր Արևելքից

Իսպանիան և Հարավային Կորեան ռազմական ինքնաթիռներ կուղարկեն իրենց քաղաքացիներին Մերձավոր Արևելքից տարհանելու համար՝ տարածաշրջանում լարվածության աճի ֆոնին։

Իսպանիան երկու ռազմական ինքնաթիռ կուղարկի՝ Լիբանանից 350 իսպանացիների տարհանման համար։

Հարավային Կորեան նույնպես պատրաստվում է ինքնաթիռներ ուղարկել, Հարավային Կորեայի մոտ 480 քաղաքացի գտնվում է Իսրայելում, 130-ը՝ Լիբանանում, 110-ը՝ Իրանում։