Foto

Լիբանանում ցամաքային գործողություն սկսելուց հետո Իսրայելն իր առաջին զոհի մասին է հաղորդել

Լիբանանի հարավում ցամաքային գործողությունները սկսելուց հետո Իսրայելն իր առաջին զոհի մասին է հաղորդել։ 22 տարեկան հրամանատարը մահացել է «Հեզբոլա»-ի դեմ մարտերի ընթացքում։

«Հեզբոլա»-ն զինված խմբավորում և կուսակցություն է, որ ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) նախօրեին հայտարարել էր, որ «սահմանափակ ցամաքային գործողություններ է իրականացնում հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլա»-ի կառույցների և ենթակառուցվածքների դեմ», և այդ գործողությունները «հիմնված են ճշգրիտ հետախուզական տեղեկատվության վրա»:

Լիբանանում ցամաքային գործողություններին նախորդել էին իսրայելական բանակի զանգվածային ավիահարվածները Լիբանանում գտնվող, ԱՄՆ-ում ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի հետ կապ ունեցող թիրախներին։