Ռուսական զորքերը սեպտեմբերի 28-ի առավոտյան երկու հարված են հասցրել բուժհաստատությանը Սումիում։ Գրոհի պահին այնտեղ գտնվում էր մոտ 90 պացիենտ, արդեն կան զոհեր եւ շատ վիրավորներ, տեղեկացրել է «РБК-Украина-ն»։
Տեղի ժամանակով ժամը մոտ 06.25-ին Ուկրաինայի շրջանների մի մասում հայտարարվել է տագնապ։ Զինվորականները նախազգուշացրել են հարվածող անօդաչուների սպառնալիքի մասին Սումիի, Խարկովի եւ Պոլտավայի մարզերում։
Ժամը 07.00-ից հետո Սումիում, տեղի ԶԼՄ-ների տվյալներով, լսվել են պայթյուններ։
Ներկայում, ինչպես նշել են Ուկրաինայի առողջապահության նախարարությունում, քանդվել է հիվանդանոցի ընդունարանը, մասնակի քանդվել են հարկերից մեկը եւ շենքի տանիքը։ Հարվածի պահին հիվանդանոցում գտնվում էր 86 պացիենտ, նրանցից 15-ը՝ սահմանափակ հնարավորություններով, եւ 38-ը՝ բուժհաստատության աշխատակից։









