ՊԵԿ պաշտոնյա է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով։ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան նշեցին, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ:
«Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:









