ՀՊԼ 7-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում ընդունել է «Փյունիկին» և երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Նոան» 10 միավորով բարձրացել է ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը:
Ռուի Մոտայի թիմը 5 խաղ է անցկացրել: «Փյունիկը» 6 խաղից հետո նույնքան միավորով նահանջել է 6-րդ տեղը: