Եվրամիության անդամակցության հանրաքվեիհարցով ստորագրահավաքը չափազանց դանդաղ ուվատ է ընթանում։ Այնքան, որ խուճապի է մատնելդրա կազմակերպիչներին՝ «Ժողովրդավարականհարթակ»-ին մաս կազմող «Հանրապետություն» և «Հանուն հանրապետության» կուսակցություններին։
Ստորագրահավաքն ընթանում է արդեն տասն օր, և մինչ օրս չի հաղորդվում, թե այսժամանակահատվածում որքան ստորագրություն է հավաքվել։ Ըստ մեր աղբյուրների, թիվն այնքանփոքր է, որ ստորագրահավաքի կազմակերպիչներըվախենում են այդ մասին բարձրաձայնել։
Արամ Սարգսյանին ու Արման Բաբաջանյանին մինչստորագրահավաքը թվում էր, թե կարող են 50 հազար և ավելի ստորագրություն հավաքել, բայցտեմպերը նման հույսերը փշրում են։ Արդյունքում, արևմտամետներն իրենց ողջ շքախմբովքարոզրաշավ են սկսել, շրջում են տարբերվարչական շրջաններում, թռուցիկներ բաժանում, համոզում մարդկանց գնալ թաղապետարաններում, մարզպետարաններում ուքաղաքապետարաններում բացված կետեր, ստորագրել ԵՄ-ին անդամակցելու համար։
Լրատվամիջոցներն էլ փաստում են, որ պետականհիմնարկներում բացված կենտրոններումսակավամարդ է, հատուկենտ մարդիկ են գալիս՝ ստորագրելու։ Արդյունքում, «Ժողովրդավարականհարթակին», ըստ ամենայնի, չի հաջողվի հավաքելանհրաժեշտ ստորագրությունները՝ խայտառականելով նրանց և իրենց նախաձեռնությունը։
Իշխանություններն էլ շահագրգռված չենստորագրահավաքի հաջողությամբ, որևէ կերպ չենաջակցում, թաքուն հույսեր են փայփայում, որհաստիքային արևմտամետները ձախողումից հետոկազատեն դաշտը, իսկ ԵՄ հետ իշխանությունն ինքըսկսի ուղիղ աշխատել՝ դրանից բխող օգուտներով։









