Նոյեմբերի 9-ին էլ, հիմա էլ՝ միջանցքային տրամաբանություն է, բայց նոյեմբերի 9-ով Արցախ ու Լաչինի միջանցք կար:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
«ԱՄՆ փոխնախագահը տարածաշրջան է եկել ամերիկյան շահն առաջ տանելու համար։ Ո՞վ է Հայաստանի շահը առաջ տանելու։ Այն ինչ իրականացվում է պանթուրքիստական ծրագիր է, անկախ նրանից անունը ԹՐԻՓՓ կդնեն, թե Խաղաղության խաչմերուկ։
Փաշինյանը միշտ էլ միջանցքային տրամաբանությամբ է շարժվել։ Նոյեմբերի 9-ով էլ էր միջանցք, հիմա էլ, ուղղակի նոյեմբերի 9-ով հայկական Արցախ ու Լաչինի միջանցք կար։ Ընտրություններին ձայն տալով Փաշինյանին՝ ձայն են տալիս Հայաստանի երրորդ հանրապետության դագաղի վերջին մեխին։ Ձայն չտալով Փաշինյանին՝ ձայն են տալիս Հայաստանի ապագայի հույսին»,- նշել է Շարմազանովը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․









