«Պարի ՆՆ»-ի ֆուտբոլիստ Վալերի Ծառուկյանը վարձավճարային հիմունքներով կտեղափոխվի Գրոզնիի «Ախմատ»։ Գործարքը ներառելու է նաև տրանսֆերի հետագա գնման իրավունք։ Այս մասին հայտնում է Чемпионат-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Սպասվում է, որ Ծառուկյանը նոր ակումբի հետ պայմանագիրը կկնքի այսօր՝ փետրվարի 9-ի երեկոյան։ Գրոզնին ներկայացնող ակումբը վարձակալության ժամկետի ավարտից հետո իրավունք կստանա 20 մլն ռուբլով գնելու խաղացողի ամբողջական տրանսֆերը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ծառուկյանը ձմեռային ուսումնամարզական հավաքն անցկացնելու է «Ախմատի» կազմում, որի արդյունքներով էլ որոշում է կայացվելու նրա ապագայի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Ծառուկյանը «Պարի ՆՆ»-ի կազմում մասնակցել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 4 և Ռուսաստանի գավաթի խաղարկության 2 հանդիպման։









