Թուրքիայի իշխանություններն այսօր ձերբակալման օրդերներ են տվել 83 անձի նկատմամբ և արգելափակել հարյուրավոր սոցիալական ցանցերի հաշիվներ՝ Շանլըուրֆայում և Քահրամանմարաշում դպրոցներում տեղի ունեցած հարձակումներից հետո իրականացվող քննությունների շրջանակում։
Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության հայտարարության համաձայն՝ օրդերները վերաբերում են այն անձանց, որոնք կասկածվում են հանցագործությունն ու հանցագործներին գովաբանող կամ հասարակական կարգը խախտելուն ուղղված բովանդակություն տարածելու մեջ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Իշխանությունները նաև արգելափակել են սոցիալական ցանցերի 940 հաշիվներ և փակել Telegram-յան 93 խմբեր։
Հիշեցնենք՝ Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում դպրոցներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով մահացել է 9 մարդ, վիրավորվել՝ 13-ը։ Իսկ Շանլըուրֆայի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վիրավորվել է 16 մարդ, կասկածյալն ինքնասպան է եղել։









