Foto

12 նախապայման՝ «Խաղաղության պայմանագիր» կոչվածի շուրջ քննարկումները շարունակելու համար

«Ադրբեջանի թիվ 1 առաջնահերթությունը ռազմակшն հզորության ավելացումն է»,- հայտարարել է Իլհամ Ալիևըч Միլի մեջլիսի իր ելույթում:

«Աշխարհում տեղի ունեցող գործընթացները, նոր կոնֆլիկտային օջախների ի հայտ գալը, պատերազմներն ու մեր շուրջ լարվածության աճը, Հայաստանում «ռևանշիստական» (չակերտները՝ խմբ.) միտումները մեզ ստիպում են անընդհատ ուշադրություն դարձնել ռազմական հզորության հարցին», - ասել է Ալիևը՝ հավելելով. «Եթե Բաքուն քիչ ուշադրություն դարձնի ռազմական ոլորտին և չապահովի դրան հատկացվող միջոցների պատշաճ մակարդակը, ապագայում կարող են խնդիրներ առաջանալ»։ Ապա Ալիևը խոսել է ՀՀ-ի ռազմամթերք ձեռք բերելու մասին, ինչպես նաև սպառնացել այն երկրներին, ովքեր զենք են վաճառում ՀՀ-ին։

«Այն երկրները, որոնք զինում են ՀՀ-ին, ուղիղ պատասխանատվություն են կրելու ապագայում սպասվող իրադարձությունների համար»,- ասել է Ալիևը:

Թշնամի պետության ղեկավարը համարում է, որ իր զինվելն օրինաչափ է, բայց միևնույն ժամանակ ՀՀ-ին էլի սպառնում է, որ եթե զենք գնի, ապա կդառնա ագրեսոր և բնականաբար ակնարկում է, որ Փաշինյանի երազած «Խաղաղության պայմանագիրը» չի կնքվի։ Իսկ ի՞նչ սպասվող իրադարձության մասին է խոսքը։  Մեզ նորից պատեազմով են վախեցնում ու սպառնում, իսկ ՀՀ իշխանությունն այդ սպառնալիքներին համարժեք պատասխան չի տալիս։

Ավելին երեկ Ալիևը ՀՀ-ի կողմից պայմանագրի չհամաձայնեցված կետերը հանելն ու իրենց ուղարկելը անվանել է «պարզունակ ու ոչ ադեկվատ քայլ»։ Ալիևի այս դիտարկմանը ՀՀ իշխանությունը, գոնե ԱԳՆ մակարդակով չի անդրադարձել։

Ալիևը նաև հիշեցրել է հերթական նախապայմանի մասին՝ Մինսի խմբի լուծարում։ «Եթե Հայաստանը նախընտրի պահպանել Մինսկի խումբը, նշանակում է՝ մեր նկատմամբ նրանց տարածքային նկրտումները դեռ կան»,-հայտարարել է Ալիևը։

Մեկ ձևակերպմամբ՝ Ալիևը ՀՀ-ից պահանջում է չզինել բանակը, բայց վախենալ հետագա պատերազմից, լուծարել Մինսկի խումբը, փոխել ՀՀ Սահմանադրությունը, մոռանալ Անկախության հռչակագրի գործածության մասին, ինչ-որ միջանցք տալ իրենց, կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, մոռանալ ինչպես Արցախի, այնպես էլ Հայոց ցեղասպանության մասին, գերիներին չպահանջել, հետ վերցնել Ադրբեջանի դեմ բոլոր միջազգային հայցերը, 300 հազար ադրբեջանցի բնակեցնել ՀՀ-ում և այդ ամենը՝ մի ինչ-որ պայմանգիր կնքելու դիմաց, որի գործողության միակ երաշխիքը Ալիևի բարի կամքի դրսևորումն է լինելու։

 

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան