Foto

Աննա Վարդապետյանը քրեական գործերը խմբագրելու իր սովորությանը հավատարիմ է մնացել

Գլխավոր դատախազը վերացրել է քրեական վարույթը կարճելու մասին որոշումը։  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից քրեական վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելուց, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցներ կիրառելուց հետո՝ 2024 թվականի հունվարի 20-ին, դատախազի նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել տևական ժամանակ քննված և նախկինում հանցակազմի բացակայության հիմքով կարճված՝ ծանր հանցագործության վերաբերյալ իրականացվող քրեական վարույթով: Նման հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին հայացքից սովորական աշխատանքային գործընթաց է։

Ի սկզբանե, երբ հարուցվում է քրեական վարույթ, այն ունենում է գործը հսկող դատախազ և քննիչն իր որոշումն ուղարկում է գործը հսկող դատախազին, ով կա՛մ արդարցման որոշումն է հաստատում, կա՛մ էլ գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկում է դատարան։ Նշանակում է՝ Գլխավոր դատախազությունում ինչ-որ դատախազ արդեն իսկ թերացել է իր աշխատանքում՝ հանցագործություն կատարող անձանց վերաբերյալ գործը դատարան չուղարկոլով։ Դատախազության հաղորդագրության մեջ, սակայն տվյալ դատախազի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ոչ մի տեղեկություն չկա։ Շեշտադրված է, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն է իր ենթակայի սխալը նկատել և համապատասխան գործողություններ է արել տարիներ անց։

Այստեղ ուշագրավ է այն, որ Աննա Վարդապետյանը քրեական գործերը խմբագրելու իր սովորությանը հավատարիմ է մնացել։ Հասարակությունը նրա մասին հենց այս սովորության շնորհիվ տեղեկացավ, երբ դեռ Նիկոլ Փաշինյանի օգնական եղած ժամանակ քննիչին էր ուղարկել Ռուբեն Հայրապետյանին և իր որդուն վերաբերող գործը։ Հետո էլ պարզաբանեց, թե քննիչը խորհրդատվության համար էր դիմել, ինքն էլ խմբագրել է, հետ է ուղարկել։ Խմբագրված տարբերակն էլ հրապարակվեց։ Հայրապետյանի պաշտպան Ամրամ Մակինյանն անհերքելի ապացույցներ ներկայացրեց, որ ուղղակի միջամտություն կա արադարատությանը, որևէ մեկն այն չհերքեց, սակայն պատասխանատվություն կրող անձ էլ չեղավ։ Ավելին՝ Վարդապետյանը հիմա զբաղեցնում է գլխավոր դատախազի պաշտոնը  և չի մոռացել քրեական վարույթները խմբագրելու իր նախկին սովորությունը։

Բայցի այդ, հարկ է նշել, որ դեռ նախորդ տարի վարչապետ Փաշինյանը կառավարության հերթական նիստի ժամանակ դիմեց Վարդապետյանին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին՝ հրահանգելով, որ իրեն մեղադրական վճիռներ են պետք։ Գուցե մի քանի տարվա վաղեմություն ունեցող գործերը Աննա Վարդապետյանը թարմացնում է՝ վարչապետի ասածին հարմար վիճակագրություն ապահովելո՞ւ նպատակով։ ՉԷ՞ որ Վարդապետայնը ի պաշտոնե նման պատավորություն թեև չունի, դա հակաօրինական է, սակայն շարունակում է քրեական վարույթների վերաբերյալ զեկուցել վարչապետին և դրա մասին խոսում է հրապարակային։

 

 

Հեղինակ: Աննա Ավետիսյան