«Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետեւյալն
է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի
մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր
միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու
համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի
տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը:
Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը
շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի»:
Նման գրառում է արել վարչապետ Փաշինյանը, ապա տարբեր ժամանակ երկիրը կառավարողներին,
այդ թվում նաև իրեն մեղադրել է, որ ժողովրդին պարտադրել են ապրել «պատմական ցիկլի»
մեջ և իր բաժին ներողությունը խնդրել։
Իսկ որտեղի՞ց վարչապետին այն վստահությունը, որ քաղաքացիներն ընտրել
իր առաջ քաշած «հայրենիք» և «պետություն», «իրական» և «պատմական» Հայաստանից հենց իր
մտացածին «իրական» Հայաստանը։
Արդյո՞ք այդքան անիրական են արցախցիները, Արցախն ու նրա մշակութային ժառանգությունը։ Ինքը՝ Փաշինյանը 2018թ-ից, ոչ իրական Հայաստանի համա՞ր է Արցախ ուղարկել նորակոչինկերի և ոչ իրական Հայաստանի համա՞ր էր կոչ անում գնալ Արցախ և զոհվել 2020թ-ին։ Եթե ներողությունը դրա համար է, ապա չափազանց քի՞չ չէ մոտ 5000 զոհի, 10 000-ից ավելի վիրավորի դիմաց տարիներ անց սոսկ բանավոր ներողություն խնդրելը։
Եթե այդ երիտասարդները կամ նրանց ծնողներն ընտրած լինեին փաշինյանական իրական Հայաստանը,
ապա միչև կյանքի վերջին շունչը չէին մարտնչի, ծնողը հպարտությամբ Եռաբլւր չէր այցելի,
1990-ականներին նման ընտրություն կատարողներն առանց սնունդ, լույս և գազ Արցախ չէին ազատագրի, բազմաթիվ հայորդիներ աշխարհի
տարբեր երկրներից չէին վերադառնա։ Ապրիլյան պատերզմում մի քանի ժամում մեկ բռունցք
չէին դառնա: Այն ժամանակ թիկունքն իրապես ամուր էր և դա նույնիսկ վիճարկելի չէ։ Քառօրյա պատերազմում, մանկապարտեզից միչև ամենատարեցը թիկնունքում ամուր կանգնած էր և ընտրությունը ՀԱՅԻ ՊԱՏՄԱԿԱՆ
ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ պահպանելն էր։ 44 օրյա պատերազմում էլ թիկունքն ու սահմանը նախնական շրջանում
համահունչ էին, սակայն ինչ-որ փուլի կառավարումն անկայունացավ և կարծես պարտությունը
պարտադրվեց։
Արցախցին՝ պատմական Հայաստան էր ուզում, դրա համար 9 ամիս առանց «լավ ապրուստի»
և անարդար ու վտանգավոր պայմաններում շրջափակման մեջ ապրում էր։ Հայաստանից Կարմիր
խաչի միջոցով ինչ-որ կերպ հասնում էին շրջափակված Արցախ՝ իրենց ընտանիքների մոտ։
Ուստի, նորից հարց է առաջանում՝ որտեղի՞ց Փաշինյանին վստահություն, որ ՀՀ քաղաքացին
ընտրել է «լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը», հատկապես
այն դեպքում, երբ այս իշխանությունը չի կարողանում ապահովել ամենակարևորը բաղադիրչը՝
«անվտանգությունը»։ Մնացած բաղադրիչների մասին էլ կարելի անվերջ վիճել։
Մի բան շատ հստակ է՝ այն տունը, որը պատմություն
չունի, որտեղ նախնիների հիշողություններ չկան, լոկ ապրելավայր է։ ՀՀ քաղաքացիներն այսօր
հեշտությամբ վաճառում են էլիտար շենքերի իրենց տները, գնում ավելի հարմարավետը։
Իսկ տարիներ առաջ հայրական տուն վաճառելն արդարացնելու պատճառներ էին փնտրում և փորձում
հիմանավորել թե ինչո՞ւ, քանի որ հասարակությունն անընդունելի էր համարում դա։ Պետությունն
առանց պատմության նման է հյուրանոցի, որտեղ կարելի ինչ-որ ժամանակ ապրել, ապա գնալ
և տեղը զիջել այլ բնակիչների։ ՀՀ քաղաքացին սա՞ է ընտրել։









