Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում սեպտեմբերի 14-ին տեղի են ունենում չորրորդ մրցափուլի պարտիաները։
Հայաստանի հավաքականը Հայկ Մ․ Մարտիրոսյան (2667), Շանթ Սարգսյան (2649), Գաբրիել Սարգսյան (2646), Կարեն Հ․ Գրիգորյան (2569) կազմով մրցում է Չինաստանի հավաքականի հետ։
Առաջին երեք տուրերում Հայաստանի թիմը հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1) եւ Բրազիլիային (3:1)։
Չինաստանն աշխարհի չեմպիոն Դին Լիրենի (2736) գլխավորությամբ պարտության է մատնել Դոմինիկյան Հանրապետությանը (4:0), Չիլիին (3,5:0,5) եւ Սլովենիային (3:1):
Կանանց Հայաստանի հավաքականը Լիլիթ Մկրտչյան (2366), Մարիամ Մկրտչյան (2328), Էլինա Դանիելյան (2393), Աննա Սարգսյան (2364) կազմով մրցում է Վիետնամի թիմի հետ։
Առաջին երեք տուրերում հայ շախմատիստուհիները պարտության են մատնել Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0) եւ Հունգարիայի երկրորդ թիմին (3:1)։
Վիետնամը հաղթել է Թունիսին (4:0), Իռլանդիային (3,5:0,5) եւ Սինգապուրին (4:0):
Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։