Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մեկնարկեց Համաշխարհային շախմատային օլիմպիադան (ուղիղ)։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է Մալթայի թիմի հետ։
Հայաստանի թիմում ընդգրկված են Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Գաբրիել Սարգսյանը (2646), Ռոբերը Հովհաննիսյանը (2619) եւ Կարեն Հ․ Գրիգորյանը (2569)։
Կանանց Հայաստանի հավաքականը մրցում է Տրինիդադ եւ Տոբագոյի թիմի հետ։
Կանանց Հայաստանի հավաքականի կազմում ընդգրկված են Էլինա Դանիելյանը (2393), Լիլիթ Մկրտչյանը (2366), Մարիամ Մկրտչյանը (2328), Աննա Սարգսյանը (2364) եւ Սուսաննա Գաբոյանը (2180)։
Օլիմպիադայում մինչեւ սեպտեմբերի 22-ը կանցկացվի 11 մրցափուլ։ Սեպտեմբերի 17-ին հանգստյան օր է։