Foto

Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի. Ալեքսանդր Պետրակով

«Ես իմ թիմին գրեթե չճանաչեցի: Ես նրանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի։ Այն առաջադրանքները, որոնք տվել էի, թիմը չկարողացավ կատարել»,-Սկոպյեյում ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրում Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուց 0:2 հաշվով կրած  պարտություն հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Նա նշեց. «Ես համաձայն եմ, սա, իրոք, ամոթ էր։ Սա առաջին հերթին իմ ամոթն էր որպես մարզիչ։ Լատվիայի խաղից հետո խնդրում էի, որ թիմին շատ չգովաբանեք, այժմ էլ խնդրում եմ՝ շատ չքննադատել: Պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Չեմ ուզում ֆուտբոլիստներից որևէ մեկը մեղադրվի այս պարտության համար»։