Foto

Հիմա առաջարկում են պետության մեղքով առաջացած այդ լրացուցիչ հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա․Թադևոս Ավետիսյան (տեսանյութ)

Պետությունը սխալվել և քիչ է հաշվարկել տասնյակ հազարավոր քաղաքացիների գույքահարկը։ Հիմա առաջարկում են պետության մեղքով առաջացած այդ լրացուցիչ հարկային պարտավորությունը թողնել քաղաքացու վրա։
Ելնում են այն կանխավարկածից, որ քաղաքացին զարտուղի ձևերով միջամտել է այս սխալ հաշվարկին' ի օգուտ իրեն։
Հենց այս մոտեցումն է իրականում հանդիսանում քաղաքացուն' որպես տուգանքի մատերիալ վերաբերվելու գործնական դրսևորում։
Մնացածը հերթական պոպուլիզմն է իշխանության բեմականացմամբ։